Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ոչնչացման վտանգի առջև է Մագելի հայտնի քարանձավը

Ոչնչացման վտանգի առջև է Մագելի հայտնի քարանձավը
21.01.2014 | 13:46

Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջև: Այդ մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն։ Քարանձավը հանձնվում է վարձակալության զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: «Քարանձավը հարուստ է ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձեռքաթևավորների (չղջիկների) տեսակներով: Ահազանգը բարձրացրել են գիտնականները և բնապահպանները, որոնք վերջին տարիների ընթացքում փորձում են պահպանել քարանձավը պետական մարմինների և գործիչների անգրագետ գործողություններից և զբոսաշրջությունից»,- ասված է «ԷկոԼուր»-ի տարածած հաղորդագրության մեջ:
«ԷկոԼուր»-ն այս թեմայով հունվարի 22-ին կազմակերպում է քննարկում, որի բանախոսները ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը, ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը:

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ